Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Անցում ազգային ֆինանսավորմանը

ՀՀ ԱՆ. Անցում ազգային ֆինանսավորմանը

Սեպտեմբերի 29-30-ը Թբիլիսիում ընթացող «Հաջողության ուղի» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային հանդիպումը նվիրված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումների ազգային ֆինանսավորմանը հաջող անցման ապահովմանը:

 

Հայաստանից հանդիպմանը մասնակցում են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Կարլեն Անտոնյանը, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» տնօրեն Սամվել Գրիգորյանը, ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրեն Արմեն Հայրապետյանը:

Հանդիպման հիմնական թեման միջազգային ֆինանսավորումից ազգային ֆինանսավորմանն անցումն է, ինչը բխում է տարածաշրջանի երկրներում միջազգային ֆինանսավորման կրճատման պայմաններում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունից:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ